<<Անվտանգությունը քո ձեռքերում>> գիրք 1 (6-10 տ.)

Դասընթացի մասին

Ճանապարհային անվտանգության վեբինարը անիմացիոն թեմատիկ պատմությունների և երեխաների ստացած գիտելիքները ստուգելու համար թեստերի համադրություն է։ Վեբինարը պատրաստվել է Ճանապարհային անվտանգության հաղորդակցական ազգային արշավի շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի
 ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

 

Դասընթացը: անվճար
Վերցրեք այս դասընթացը

Ի՞նչ է ներառում դասընթացը

Դասերն անցկացվում են անիմացիոն դասարանում ՝ աշակերտներով և գրատախտակով, որտեղ հաստատվում է տեսողական կապ և ներկայացվում են իլյուստրացիաներ: Դասերը վարում են քարոզարշավի հերոսը` պինգվին Պեպոն, և երկու այլ կերպարներ (աղջիկ և տղա երեխաներ):

Ինչպե՞ս է այն կազմակերպվում

Այս կարճ դասընթացի տեսանյութերը ներառում են.
Դասընթաց 6 -10 տարեկան երեխաների համար՝
• Դաս 1՝  Կանգնիր, նայիր, լսիր. Անվտանգ վարքագիծ ճանապարհը հատելիս
• Դաս 2՝  Միշտ կապիր ամրագոտի
• Դաս 3՝  Կրիր վառ հագուստ
• Դաս 4՝  Անվտանգ վարքագիծ փողոցում և ավտոմեքենայում

 

Ո՞ւմ համար է դասընթացը

Դասընթացն անվճար է և բաց է դպրոցահասակ (6-10 տ.) երեխաների, նրանց ծնողների, մանկավարժների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ճանապարհային անվտանգության կրթության մասին:

 

Սերտիֆիկատ

Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը (NRSC) և Անվտանգ և կայուն տրանսպորտի արևելյան դաշինքը (EASST) տրամադրում են վկայական այս դասընթացն ավարտելու և վերջնական թեստը հանձնելու համար:

 

 

Կապ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել հետևյալ էլ.հասցեին՝
education@roadsafety.am