<<Անվտանգությունը քո ձեռքերում>> Գիրք 2 (11-14 տ.)

Դասընթացի մասին

Ճանապարհային անվտանգության վեբինարը անիմացիոն թեմատիկ պատմությունների և երեխաների ստացած գիտելիքները ստուգելու համար թեստերի համադրություն է։ Վեբինարը պատրաստվել է Ճանապարհային անվտանգության հաղորդակցական ազգային արշավի շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի
 ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

Դասընթացը: անվճար
Վերցրեք այս դասընթացը

Դասընթացի մասին

Ճանապարհային անվտանգության վեբինարը անիմացիոն թեմատիկ պատմությունների և երեխաների ստացած գիտելիքները ստուգելու համար թեստերի համադրություն է։ Վեբինարը պատրաստվել է Ճանապարհային անվտանգության հաղորդակցական ազգային արշավի շրջանակներում՝ Եվրոպական միության և Եվրոպական ներդրումային բանկի
 ֆինանսական և տեխնիկական աջակցությամբ:

Ի՞նչ է ներառում դասընթացը

Դասերն անցկացվում են անիմացիոն դասարանում ՝ աշակերտներով և գրատախտակով, որտեղ հաստատվում է տեսողական կապ և ներկայացվում են իլյուստրացիաներ: Դասերը վարում են քարոզարշավի հերոսը` պինգվին Պեպոն, և երկու այլ կերպարներ (աղջիկ և տղա երեխաներ):

 

Ինչպե՞ս է այն կազմակերպվում

Այս կարճ դասընթացի տեսանյութերը ներառում են.

Դասընթաց 11-14 տարեկան երեխաների համար՝
• Դաս 1` Վտանգի ճանաչում և ռիսկերի գնահատում
• Դաս 2՝  Ճանապարհային անվտանգությունը բոլոր երթևեկության մասնակիցների համար է
• Դաս 3՝  Խուսաբեք հասակակիցների կողմից ճնշումից
• Դաս 4՝  Միշտ կապիր ամրագոտի
• Դաս 5՝  Վարորդի վարքագիծը

 

Ո՞ւմ համար է դասընթացը

Դասընթացն անվճար է և բաց է դպրոցահասակ (11-14 տ.) երեխաների, նրանց ծնողների, մանկավարժների և բոլոր նրանց համար, ովքեր ցանկանում են ավելին իմանալ ճանապարհային անվտանգության կրթության մասին:

Սերտիֆիկատ

Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային խորհուրդը (NRSC) և Անվտանգ և կայուն տրանսպորտի արևելյան դաշինքը (EASST) տրամադրում են վկայական այս դասընթացն ավարտելու և վերջնական թեստը հանձնելու համար:

 

Կապ

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք գրել հետևյալ էլ.հասցեին՝
education@roadsafety.am